ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ30 ապրիլի 2002 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Տրաբզոն քաղաքում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները: Ահմեդ Սեզերը, Հեյդար Ալիեւը եւ Էդուարդ Շեւարդնաձեն կստորագրեն եռակողմ համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրաբիզնեսի եւ անօրինական զենքի վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ անվտանգության հարցերում տեղեկատվությունների եւ փաստաթղթերի փոխանակման բնագավառում համագործակցություն: Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու- Թբիլիսի- Էրզրում խողովակաշարի շինարարության նախագծերի իրականացմանը, Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղային ճյուղի կարգավորմանը եւ վրացական Փոթի եւ թուրքական Ռիզե քաղաքների միջեւ օպտիկա-մանրաթելային մալուխի անցկացմանը: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Caucasus Heritage Watch. Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023-ի աշնանից աճել է 75%-ով Առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում 20 մլն դրամ` աղետից տուժած բնակիչներին Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ |