ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանին հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմիֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ մարդկությունը նշում են ապրիլի 24-ը, որպես Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր: Նա կոչ է արել Եվրախորհրդի պատգամավորներին հիշատակի տուրք տալ ցեղասպանության զոհերին եւ երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են այդ հայտարարությանը: ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչները փորձել են ընդդիմանալ Հովհաննիսյանի ելույթին, սակայն ԵԽԽՎ նախագահը նրանց խոսք չի տրամադրել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---