«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական դատարանը «ԱրմենՏել» ընկերությանը պարտավորել է հինգ միլիոն դրամի չափով տուգանք մուծել` մոբիլ կապի շուկայում իր մենաշնորհային դիրքի չարաշահման համար: Հիշեցնենք, որ հայցով հանդես է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը հարց է բարձրացրել այն մասին, թե որքանով են օրինական «ԱրմենՏել» ընկերության գործողությունները, որը բաժանորդներին նոր ծառայությունների փաթեթ առաջարկելուց պահանջել է նաեւ մոբիլ հեռախոսներ ձեռք բերել: Դատարանի որոշման համաձայն, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավոր է բաժանորդների պահանջով հետ գնել այն բոլոր հեռախոսները, որոնք վաճառված են եղել նոր ծառայությունների փաթեթին միանալիս:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---