«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՐՈՊԵԱՎՃԱՐԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՎԵԼՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը համաձայնվել է կանգնեցնել իրավական անձանցից ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարին որպես հավելում ԱԱՀ գանձման գործընթացը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, վերջերս «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը հրավիրված էր գլխավոր դատախազություն եւ հարցի մանրամասն քննարկումից հետո համաձայնվել է իրավական անձանց փոխհատուցել սահմանված սակագներից ավել մուծված գումարը: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խնդրանքով դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն «ԱրմենՏել» ընկերության կողմից` փետրվարի 21-ին Հայաստանի կառավարության հետ ստորագրված պայմանագրի կետերի խախտումների փաստի կապակցությամբ: Չնայած մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությանը, «ԱրմենՏել» ընկերությունը իրավական անձանցից գանձել է ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի գումարը ԱԱՀ-ի ավելացումով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---