ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 150 ՄԻԼԻՈՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Երեւանում Հյուսիսային պողոտայի շինարարության հրապարակ: Հյուսիսային պողոտան, որը նախատեսված էր քաղաքի գլխավոր հատակագծով, կազմված դեռ Ալեքսանդր Թամանյանի կողմից 20-ական թվականներին, կմիացնի մայրաքաղաքի Թատերական հրապարակը Հանրապետության հրապարակի հետ: Շինարարությունում ներդրումները կկազմեն 150 միլիոն դոլար: Շինարարությունը նախատեսված է ավարտել 2006 թվականին: Նախագիծը նախատեսում է պողոտայի երկու կողմերով ժամանակակից բարձրահարկ բնակելի եւ վարչական շենքերի կառուցում: Շենքերն ապահովված կլինեն ջեռուցմամբ, մշտական ջրով, ստորգետնյա ավտոկանգառով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---