ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի գլխավոր արդյունքը եղավ` կադրերի վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, կապի արդիականացման եւ խաղաղարական հնարավորությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը: Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պենտագոնի ղեկավարության հետ անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են հարցեր, որոնք առնչվում են 2003 թվականի գարնանը նախատեսված հայ-ամերիկյան առաջիկա ռազմական խորհրդակցություններին: Մինչեւ այս տարվա ավարտը նախատեսվում Հայաստանի եւ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատարության միջեւ ծրագրի ստորագրումը: Նախարարի խոսքերով` բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ եղած հարաբերությունները չեն քննարկվել, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շոշափվել է միայն տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ խոսակցությունում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրա մոտ այնպիսի տպավորություն չի ստեղծվել, որ Միացյալ Նահանգները նպատակամղված քաղաքականություն են վարում Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից հեռացնելու նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---