ՔՈՒՐԴ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Քուրդ ապստամբների առաջնորդները սպառնացել են Թուրքիային, որ կվերսկսեն պատերազմը երկրում, եթե Քուրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին շարունակեն պահել բանտում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիետիդ Պրեսս» գործակալությանը, այդպիսի որոշում քուրդ ապստամբներն ընդունել են վերջերս Իրաքի հետ սահմանում անցկացված կազմակերպության համաժողովում: Համաժողովում որոշում է ընդունվել վերանվանել ՔԲԿ-ն «Ազատության ժողովրդական կուսակցության»: Այդ արվել է, որպեսզի կուսակցությունը կարողանան գրանցել եւ հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---