ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, անցյալում «Հայոց համազգային շարժում» իշխող կուսակցության առաջնորդ Վանո Սիրադեղյանը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ` մեղադրվելով ծանր հանցագործություններում, իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում: Ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը նա հաստատել է ՀՀՇ գրասենյակ ուղարկած ֆաքսով: Սիրադեղյանը պատգամավոր էր այն ընտրատարծքում, որտեղ մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը: Օրենքի համաձայն նա զրկվել էր մանդատից խորհրդարանի վերջին նստաշրջանի նիստերի ավելի քան կեսին անհարգելի չմասնակցելու պատճառով: Նախկին նախարարի հակառակորդներն են Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, մաքսային կոմիտեի աշխատակից Հովիկ Աբովյանը եւ «Հայէլեկտրոմաշ» խոշոր արտադրական ձեռնարկության ղեկավար Իլյիչ Բեգլարյանը, որը անցյալ ընտրություններում Սիրադեղյանի գլխավոր մրցակիցն էր: Ընտրությունները կկայանան մայիսի 19-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---