«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությանն ուղղված նրա հովանու ներքո տարվող հետազոտությունները, թեկուզ դժվարությամբ, սակայն առաջ են ընթանում: Ներկայումս շարունակվում են աշխատանքները ԴԻԱՀ-ի բուժման համար հայ մասնագետների կողմից մշակված դեղամիջոցի հատկությունների ուսումնասիրման շուրջ: Նախարարի խոսքերով` վերջերս ստորագրվել է պայմանագիր` Հնդկաստանում փորձարկումների շարունակման մասին: Շուտով Դելի կմեկնի հայ բժիշկների մի խումբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---