ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք իշխանամետ հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերին, ԵԽԽՎ պատգամավորներին եւ Վեհաժողովի իրավական կոմիտեի անդամ ժորժ Քլերֆայթին` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հունիսի 26-ին քննարկվելիք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի առնչությամբ: Դիմումում լուրջ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ պատժամիջոցների հնարավոր կիրառման առնչությամբ` կապված քաղբանտարկյալների խնդրի հետ: Միեւնույն ժամանակ նամակում նշվում է «խտրական վերաբերմունքը» Ադրբեջանի նկատմամբ, թեեւ «Հարավային Կովկասի այլ երկրներում եւս համանման դժվարություններ կան»: Նամակի հեղինակների համաձայն, դա կարող է բացասաբար անդրադառնալ Եվրախորհրդի հանդեպ ադրբեջանական ժողովրդի վերաբերմունքի վրա:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---