ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 15 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության չթույլատրված հանրահավաքը Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտադիր էին պահանջել իշխանություններից երկրում ազատ նախագահական ընտրությունների անցկացում եւ դադարեցնել հետապնդումները կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ըssociated Հress»-ը , հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի ոստիկանության պետի տեղակալ Յաշար Ալիեւը հայտարարել է միջոցառման 15 մասնակիցների ձերբակալության մասին, որոնցից 6-ը դատարանի առջեւ կկանգնեն հասարակական կարգը խախտելու համար:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---