ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Վրաստանում ռուսական ռազմակայաններից ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Հայաստան բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը այդ առնչությամբ: Ռուսաստանը առանց այդ էլ ռազմակայաններ ունի Հայաստանում: Այդ պատճառով Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահ, պետք է առավել ուշադիր վերաբերվի այդ գործընթացին»,-ասել է Գուլիեւը: Հիշեցնենք, որ անցայ շաբաթվա վերջում սկսվել է տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Վրաստանի արեւելքում գտնվող Սագարեջոյի 130-րդ ռուսական ռազմական պահեստից: Մինչեւ հունիսի 25-ը զինամթերքը եւ սպառազինությունը կհասցվեն Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---