ՀՅԴ 27 օրինագծերից 10-ը ստացել են ՀՀ կառավարության ժխտական եզրակացությունը17 նոյեմբերի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀՅԴ-ի ներկայացրած 27 օրինագծերից 10-ը ստացել են ՀՀ կառավարության ժխտական եզրակացությունը: Ըստ Հովհաննիսյանի, այդ 10 օրինագծերի թվում կային նաեւ նրանք, որոնք ուղղակիորեն վերաբերում էին հայ ազգի ինքնությանը եւ որպես օրինակ բերել է ՀՀ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ-ն առաջարկել է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով քրեական պատիժ է սահմանվում այն անձանց հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության կատարման փաստը: «Մենք ինքներս ետ կանչեցինք այդ օրինագիծը, քանի որ չէինք ցանկանում, որ այն քննարկվի խորհրդարանում, ունենալով կառավարության բացասական եզրակացությունը»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, վերջին քննարկումները հանձնաժողովում ցույց տվեցին, որ կառավարության բացասական վերաբերմունքն այդ առաջարկին պայմանավորված է առաջիկայում պատմական հարցերով հայ-թուրքական ենթահանձնաժողովի ստեղծմամբ: «Հայաստանի մասնակցությունն այդ ենթահանձնաժողովին հնարավորություն չի տալիս իր քաղաքականությունն ուղղորդել, ելնելով հայ ժողովրդի շահերից»,-պարզաբանել է Վահան Հովհաննիսյանը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |