Սլովակիան շահագրգռված է գիտության ոլորտում Հայաստանի հետ գործակցության խորացմամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօրիր հավատարմագրերն էհանձնելՀայաստանումՍլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշը (նստավայրը` Մոսկվա):



Նախագահ Սարգսյանըշնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ կարեւորել երկու երկրների միջեւ կանոնավոր շփումները, քաղաքական երկխոսության ակտիվացումը` ընդգծելով, որ այն նպաստավոր հիմք է ստեղծում տնտեսության ու այլ բնագավառներում փոխգործակցության հետագա խորացման համար:



Հանրապետության Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար:



Խոսելով երկկողմառեւտրատնտեսական կապերի մասին` Նախագահ Սարգսյանը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրները դեռեւս շատ անելիքներ ունեն դրանց զարգացման ուղղությամբ: Այդ առումով նրանք առաջնային են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:



Դեսպան Միգաշը նշել է, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր գիտական ներուժով, եւ իրենք շահագրգռված են այս ոլորտում գործակցության խորացմամբ:



Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափով, մասնավորապես` օգտագործելով Արեւելյան գործընկերության ծրագրի հնարավորությունները, ընդլայնել համագործակցության շրջանակները: Նրանք կարեւորել են մուտքի արտոնագրերի ընթացակարգի դյուրացումը:



Նորանշանակ դիվանագետը նաեւ ասել է, որ իր երկիրը ողջունում է եւ պաշտպանում հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---