ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ` սույն թվականի մարտին ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի նիստ անցկացնելու վերաբերյալ,որի մանդատի շրջանակներում է գործում Մինսկի խումբը: Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկում է այդ հանդիպումը անցկացնել Բաքվում, թեեւ սկզբունքորեն համաձայն է նաեւ Վիեննայի: Ադրբեջանի առաջնորդները ենթադրում են, որ Կոնֆերանսի տասնմեկ անդմ-պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում կամփոփվեն Մինսկի խմբի տասնամյա գործունեության արդյունքները եւ կնախանշվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ուղղությունները: Բաքվի նախաձեռնության նկատմամբ ԵԱՀԿ ղեկավարության վերաբերմունքը դեռեւս հայտնի չէ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---