ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԻՐԱՆԻ, ԻՐԱՔԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի միջեւ կարող են տարաձայնություններ առաջանալ,Իրանի, Իրաքի եւ Հարավային Կորեայի հասցեին Ջորջ Բուշի կողմից թույլ տված սպառնալիքների կապակվությամբ: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Պիկեն, որը ներկայումս նախագահում է ԵՄ նախարարների Խորհրդում: Հիշեցնենք, որ իր վերջերս ազգին ուղղված կոչում, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իրանը, Իրաքը եւ Հարավային Կորեան հայտարարել է «չարության առանցք» կազմող երկրներ: Անդրադառնալով Եվրոպայի եւ Թեհրանի հարաբերություններին` որի հետ Եվրոպան մտադիր է համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքել, Պիկեն նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել այդպիսի պայմանագիր կնքելու համար: Պիկեի հավաստիացմամբ` Իրանը իրեն լավ է դրսեվորել ահաբեկության հետ միջազգային պայքարում: «Մենք ի նկատի ունեցանք ԱՄՆ-ի դիրքորոշումը, սակայն ԵՄ զարգացման իր ուղին ունի»,- նշել է իսպանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Այդ կապակցությամբ, Եվրոպայի հանձնաժողովի արտաքին կապերի կոմիսար Քրիս Պատտենը ցիտել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը.«Դաշնակիցների վերաբերյալ հիմնախնդիրը կայանում է այն բանում, որ նրանք սեփական կարծիք են ունենում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---