ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԿԻԵՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՅՈԹ ՏԱՐԻ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօրվա նիստում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Էլդար Իբրահիմովը առաջարկել է երկարացնել նախագահ Հեյդար Ալիեւի լիազորությունների ժամկետը մինչեւ յոթ տարի, սահմանված հինգի փոխարեն: «Դա կարեւոր է երկրում կայունությունը պահպանելու համար»,- ասել է նա: Իբրահիմովի առաջարկը հավանություն սատցավ բազմաթիվ կառավարությանը աջակցող պատգամավորների կողմից: Իսկ պատգամավոր Անար Ախունզադեն, հիմնավորելով նախագահի լիազորությունների ժամկետի երկարացման կարեւորությունը, առաջարկել է մեկ տարով կրճատել պատգամավորների լիազորությունների ժամկետը ի օգուտ պետության ղեկավարի: Խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը նույնպես համաձայնվել է այս առաջարկների հետ` մատնանշելով որպես օրինակ Ուզբեքստանը: Հարկավոր է «խորհրդակցել»,- ասել է նա, եւ, եթե «պետք լինի»,- հանրաքվե անցկացնել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---