ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը կրկին հայտնել է, որ ոչ մի փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն եւ ոչ մի խոսք չի կարող լինել ըստ դրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Այդ հայտարարությունը նա արել է` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ուղերձը Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որտեղ հույս է հայտնած` ըստ փարիզյան սկզբունքների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ անցյալ տարին հագեցած էր նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպումներով: Գուլիեւը նշել է նաեւ, որ հետագայում նույնպես Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէ խուսափել հայկական կողմի հետ երկխոսությունից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---