ԹԱԼԻՇՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱԼԻՔՐԱՄ ԳՈՒՄԱՏՈՎԻ ԿԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՍՏԻՊԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Չճանաչված Թալիշ-Մուղանի Հանրապետության առաջնորդ Ալիքրամ Գումատովի, Նիդերլանդներում բնակվող, կինը` Սուդաբա Ռասուլովան կոչ է արել համաշխարհային հանրությանը պահանջել Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել առանց որեւէ նախապայմանի: Եվրոպայի Խորհրդին, ԱՄՆ Սենատին, իրավապաշտպան կազմակերպություններին, Եվրոպայի Խորհրդի առանձին անդամներին ուղղված բաց նամակում, Սուդաբա Ռասուլովան մեղադրում է Հեյդար Ալիեւին երկրում ազատության եւ ժողովրդավարության ճնշման մեջ եւ կոչ է անում այդ կազմակերպություններին աչք չփակել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վրա` ելնելով իրենց քաղաքական եւ տնտեսական շահերից: Ռասուլովան համեմատում է Հեյդար Ալիեւին Միլոշեվիչի եւ Պինոչետի հետ` մեղադրելով նրան երկրի ազգային հարստությունը թալանի ենթարկելու մեջ: Ժողովրդավարությունն ու կայունությունը Ադրբեջանում, ինչի մասին սիրում է խոսել Ալիեւը, իրականում ոչ այլ ինչ են քան պատրանք: Եվրոպայի Խորհրդի կողմից քաղբանտարկյալների առկայության ճանաչումը եւ պարբերաբար տեղի ունեցող ժողովրդական հուզումները հերքում են պաշտոնական Բաքվի այդ կեղծիքը: Նամակի վերջում Սուդաբա Ռասուլովան խնդրում է Եվրոպայի Խորհրդին հասնել իր ամուսնու ազատագրմանը եւ ուղեւորմանը Նիդերլանդներ: «Եթե իմ ամուսնու հետ ինչ-որ բան պատահի, ես կհամարեմ, որ դրա համար պատասխանատու են ոչ միայն Բաքվի իշխանությունները, այլ նաեւ այն երկրները, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասում է նամակի վերջում Սուդաբա Ռասուլովան: Հիշեցնենք, որ թալիշ ժողովրդի ազգային ազատագրական շարժման առաջնորդ Ալիքրամ Գումատովը ձերբակալվել էր կեղծ գործով եւ կրում է դատարանի կողմից նշանակված ցմահ բանտարկությունը: Թալիշ-Մուղանի Հանրապետության ղեկավարը այն 11 «խղճի կալանավորներից» մեկն է, որոնց անվերապահորեն պահանջում է ազատել Եվրոպայի Խորհրուրդը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---