Հայաստանն երբեք առաջինը չի վավերացնի Արձանագրությունները

Հայաստանն երբեք առաջինը չի վավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net -
Ղարաբաղյան կարգավորման հարցում միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Հայաստանը կարող է առաջինը վավերացնել ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին Երեւանում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմվակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Սաֆարյանի խոսքով, Արձանագրություններն առաջինը վավերացնելու Հայաստանի ղեկավարության հակվածության մասին ավելի վաղ հայտնել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Սամվել Նիկոյանը:



Կարեն Ավագյանն իր հերթին նկատեց, որ ՀՀԿ-ից իր պաշտոնակիցները Արձանագրությունների վավերացման մասին իրենց կարծիքն են հայտնել, այլ ոչ թե ղեկավարության: «Անհնար է, որ Հայաստանը թուրքական կողմից առաջ վավերացնի Արձանագրությունները: Եթե պարզվի, որ թուրքական կողմն արհեստականորեն երկարաձգում է վավերացումը, ապա Հայաստանը կդադարեցնի գործընթացը»,- նշեց Ավագյանը:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե Հայաստանի համար ինչպես եւ երբ պարզ կդառնա, որ Թուրքիան արհեստականորեն երկարաձգում է վավերացումը, ՀՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ հայկական կողմը, օգտագործելով դիվանագիտական մեթոդները, կարող է գնահատել եւ հասկանալ Թուրքիայի մտադրությունները: «Ըստ իս, եթե թուրքական կողմը մինչեւ ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը կդադարեցնի գործընթացը»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության անդամը:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---