ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Արդյո՞ք Եվրամիությունն այսուհետ առավել սեւեռուն կհետեւի թուրք-հայկական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նման հարց է տալիս թուրքական «Հյուրիեթ» թերթը, ի նկատի ունենալով անցած շաբաթ Եվրախորհրդարանի հավանությանն արժանացած Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում Անկարային կոչ է արվում «վերացնել Հայաստանի նկատմամբ էմբարգոն եւ երկխոսություն սկսել` թուրքերի եւ հայերի միջեւ անցյալում ծագած խնդիրները հաղթահարելու համար»: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի անդամ Արի Օսթլանդերի նախապատրաստած զեկույցի սկզբնական տարբերակում Թուրքիային նաեւ կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, քվեարկության դրված վերջնական տարբերակում այդ դրույթը բացակայում էր: Թերթը վկայակոչում է նաեւ Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի նախագահ Քաան Սոյաքի կարծիքը, որի համաձայն, «թուրք-հայկական հարաբերությունները 2001 թվականից ի վեր Եվրախորհրդարանի օրակարգում են», սակայն այս տարեսկզբից Եվրոպայի խորհրդարանականներն առավել հետաքրքրված են այդ հարցով: Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությանն անդամակցելու պայմաններից մեկը հարեւանների հետ լավ հարաբերությունների առկայությունն է: Վերջում թերթը, հիմնվելով ունեցած տվյալների վրա, չի բացառել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսի 25-ին Կարս կատարելիք այցի ժամանակ հանդես գա «Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ դրական ուղերձով»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---