ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ12 հունիսի 2003 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել մի շարք նոր նախարարների նշանակման մասին: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Թամարա Պողոսյանը, գիտության եւ կրթութայն նախարար` «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Սերգո Երիցյանը, առողջապահության նախարար` Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ` Նորայր Դավիդյանը, սոցիալական ապահովության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, գյուղատնտեսության նախարար` Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը, քաղաքաշինության նախարար` «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արա Արամյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ ձեռք բերված երեկվա պայմանավորվածության համաձայն, Հայաստանում առաջին անգամ ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն:![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |