Էդվարդ Նալբանդյան. Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթի մասին տեղեկատվությունը սուտ է

Էդվարդ Նալբանդյան. Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթի մասին տեղեկատվությունը սուտ է

PanARMENIAN.Net - «Տեղեկատվությունն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացի կարգավորման նոր փաստաթուղթ կարող է հայտնվել, ամբողջությամբ սուտ է, որը նույնիսկ հարկ չկա մեկնաբանել»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նա հերքել է նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թուրքիայի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն երկու ազատագրված շրջաններից (Քելբաջարից ու Ֆիզուլիից) դուրս բերելու մասին:

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դադար առնել և նոր «փայլուն» մի գաղափար ընդունել բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին Վաշինգտոնում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկլիօղլուն: «Ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել այդ նոր փաստաթղթի մասին, սակայն դա իրոք «փայլուն» առաջարկ է»,-ասել է նա:

Թուրքիայի վարչապետը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի երկու շրջանների` Քելբաջարի ու Ֆիզուլիի վերադարձին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---