ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը21 մայիսի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունած դրույթները, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը, չեն համապատասխանում ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայում արված հայտարարություններին, ոչ էլ Մայնդորֆյան հռչակագրին: Այդ մասին Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, փաստաթղթում լիակատար խառնաշփոթ է ձևակերպումների մեջ: Միաժամանակ նա նշեց, որ դրա պատճառն այն հանգամանքն է, որ բանաձևի հեղինակը երբեք չի եղել Ղարաբաղում և չի խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ: «Որոշ դրույթներ հակասում են նաև ԵՄ դիրքորոշմանը, որը հստակ արտահայտվել է 2009-ին Աթենքում»,- ասաց Նալբանդյանն`ավելացնելով, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է Աթենքում հնչած ԵՄ դիրքորոշման հետ: Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստությում է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել |