ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՏՐՎԵԼ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - ՀՀ Էներգետիկայի նախարար Կարեն Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են Հայաստանի ԱԷԿ-ի ռուսաստանյան կողմին ղեկավարման փոխանցելու սկզբունքների նախագծման վրա: Նրա խոսքերով, պլանավորվում է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի կայանի ղեկավարման բիզնես-ծրագրի նախապատրաստմամբ: Նա ընդգծեց, որ «նախագիծն ունի շատ դրական կողմեր, սակայն հարցը պետք էուշադրությամբ ուսումնասիրվի»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռուսաստանյան «Էներգետիկայի էկոլոգիական խնդիրների» ԳՀԻ-ի տնօրեն Աշոտ Մադոյանը հայտնեց այն մասին, որ Հայկական ատոմակայանը ռուսաստանյան ատոմակայանների հետ միասին կընդգրկվեն «Ռուսէներգոատոմ» ընկերության կազմում: Այնինչ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում բացառել է ատոմակայանի որպես սեփականություն փոխանցման հնարավորությունը: «ՀԱԷԿ-ը պետք է լինի բացառապես միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,- հայտնեց նախագահը եւ ընդգծեց, որ խոսք կարող է գնալ ատոմակայանի միայն համատեղ ղեկավարման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---