ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատվո հյուպատոսների գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Հյուպատոսները տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարին պատվո հյուպատոսների միություն ստեղծելու մտադրության մասին եւ հայցեցին ԱԳՆ աջակցությունն այդ հարցում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում վերջին զարգացումները և պատասխանեց պատվո հյուպատոսներին հետաքրքրող հարցերին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---