ՎԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Վաղը, սեպտեմբերի 5-ին, տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն նաեւ ավագանիների խորհրդի անդամներ եւ ղեկավարներ: Ինչպես հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը, Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնացկցելու համար քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել էր 13 թեկնածու, սակայն հետագայում նրանց թիվը կրճատվել է մինչեւ 6-ը: Իր թեկնածությունը հանել է նաեւ քաղաքի ղեկավարի պարտականությունները կատարող Բորիս Արուշանյանը, որը կոչ է արել ընտրողներին իրենց ձայները տալ «Ժողովրդավարական Արցախ» միության թեկնածու Համիկ Ավանեսյանին: Վերջինս 70-ական թվականներին ղեկավարել է Ստեփանակերտի քաղխորհուրդը: Ղարաբաղի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, որը նունպես ժամանակին ղեկավարել է Ստեփանակերտը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---