ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 4 սեպտեմբերի 2001 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Վրաստանի Ֆինանսների նախարար Զւրաբ Նողայդելիի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանին Վրաստանի պետպարտքի վերաձեւավորման մասին: Նշենք, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար: Փաստաթղթի համաձայն, Վրաստանը պարտավորվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը մարել ընդհանուր պարտքի 4%-ը, որը կազմում է 800 հազար դոլար: Մնացած գումարը կվճարվի մինչեւ 2021 թվականը: Կողմերը պայմանավորվել են, որ պարտքի մարման պայմանները կարող են փոփոխվել կախված Փարիզյան ակումբի շրջանակներում Վրաստանի մնացած պարտատեր-երկրների հետ պայմանավորվածությունից: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Վրաստանը կարողացել է պայմանավորվել պետպարտքիվերաձեւավորման մասին նաեւ Ավստրիայի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հետ: Նախարարները պայմանավորվել են նաեւ ստեղծել մշտական գործող քարտուղարություն, որը կզբաղվի ընդհանուր խնդիրների գործնական լուծումով: Զուրաբ Նողայդելիի խոսքերով, Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են մշակել համատեղ ծրագրեր, որոնք հետագայում կարող են ներկայացվել Գերմանիայի կառավարության ֆինանսավորման համար: Հիշեցնենք, որ անցյալում անդրկովկասյան տարածքաշրջանում Գերմանիայի տնտեսական գործակցության եւ զարգացման նախարարության համակարգող Թոմաս Հելֆեն հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածքաշրջանային նախագծերի իրականացմանը Անդրկովկասում, որը թույլ է տալիս կարգավորել համագործակցությունը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, իսկ հետագայում գտնել նաեւ գործակցության ուղիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանի ֆինանսների եւ էկանոմիկայի նախարարությունը եւ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ստորագրել են հետագա համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն հարկային եւ մաքսային օրենսդրությունում իրագործել համաձայնեցված քաղաքականություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |