Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է, և ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Կանադայի Համայնքներիպալատի անդամՀարոլդ Ալբրեխտն իր հերթին վերհիշեց ՀՀ արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը, տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական և կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր: Զրույցի ընթացքումանդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանայինխնդիրներին և դրանց լուծման ուղիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---