ՍՊԻՏԱԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

PanARMENIAN.Net - . «ԱՄԻՕ ԷՔՍԿՕ-Հայաստան» աուդիտորական ընկերության կողմից Սպիտակում շաքարի գործարանի կառուցման ծրագրի տեխնիկական վերլուծության աշխատանքները կավարտվեն աշնանը: «Այնուհետեւ կսկսվի գործարանի շինարարությունը»,- հայտնում է «Նոյյան տապան» գործակալությունը: «ԱՄԻՕ ԷՔՍԿՕ-Հայաստան» ընկերության փոխտնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանի խոսքերով, նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դոլար: ԱՄՆ կառավարությունն արդեն հատկացրել է նախատեսված գումարի մի մասը: Ծրագիրը իրականացվում է ամերիկյան մի ընկերության եւ «Հայկոոպ»-ի համատեղ ջանքերով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---