ԸՍՏ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ. «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՆԱԽ ԵՒ ԱՌԱՋ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ»

PanARMENIAN.Net - . Ղարաբաղյան հակամարտության ցանկացած տարբերակ հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ընդունելի լինի: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպման ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովը: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, Տռուբնիկովը նշել է ղարաբաղյան կողմի հայացքներին եւ մոտեցումներին տրվող կարեւորությունը: «Մենք չենք ուզում, որ Ղարաբաղում ապրող մարդիկ մտածեն, թե միջնորդները փորձում են իրենց լուծումներ պարտադրել»,- հայտարարեց նա: Տռուբնիկովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովի(Ռուսաստան), Քերի Կավանոյի(ԱՄՆ) եւ Ֆիլիպպ Դե Սուրեյմենի(Ֆրանսիա) հետ միասին այսօր կմասնակցեն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգին: Այն անցկացվում է ԵԱՀԿ -ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների կողմից: Մոնիտորինգից հետո միջնորդները կհատեն ԼՂՀ պաշտպանական սահմանները եւ կանցնեն ադրբեջանական կողմ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---