ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՒ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱՊՈԼԻՍԻ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԺԱՄԱՆԵՆ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

PanARMENIAN.Net - . Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունների առաջնորդ Թորգոմ Պատրիարքը եւ Պոլսի Մեսրոպ Պատրիարքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հուլիսի վերջին կժամանեն Սուրբ Էջմիածին: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Երուսաղեմի եւ Կոնստանտինապոլիսի պատրիարքությունների առաջնորդներին, որոնք շուրջ մեկ ամիս առաջ դիմել էին վեհափառին որոշ հարցերի շուրջ միասնաբար խորհրդակցություն ունենալու առաջարկով: Ինչպես հայտնում է Սուրբ Էջմիածնի հասարակական կապերի գրասենյակը, հոգեւոր պետերի հանդիպման ժամանակ կքննարկվեն եկեղեցական եւ վարչական խնդիրներ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---