ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ

PanARMENIAN.Net - . Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը իր թուրքմենական գործընկերոջից ուղերձ է ստացել, որում բավականին սուր դրվում է էներգակիրների մատակարարման համար Աշխաբադին տրվելիք Բաքվի պարտքի հարցը: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, հիմնվելով «Նեզավիսիմայա գազետայի» տեղեկության վրա, պարտքի չվճարված մասը մոտ 60 մլն. դոլար է կազմում: Ուղերձում ընդգծվում է, որ «Ադրբեջանական կողմից ֆինանսական պարտավորությունների հետագա ձգձգման դեպքում Թուրքմենիան ստիպված կլինի դիմել ավելի կոնկրետ միջոցների, ընդհուպ մինչեւ արբիտրաժային հետաքննություն կամ պարտքի վերավաճառում երրորդ կողմի»: Բաքվում «Նեզավիսիմայա գազտայի» աղբյուրը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ «Աշխաբադի տվյալ դեմարշը ձեռնարկված է բարդ գործընթացների ֆոնի վրա, որոնք տեղի են ունենում Կասպից ծովում Ադրբեջանի կողմից նավթի վիճելի հանքավայրերի խնդիրների լուծման ընթացքում»: Ինչպես հայտնի է, այդ հանքավայրերին հավակնում է նաեւ Թուրքմենստանը: Ցանկանալով մնալ անհայտ, ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը «Նեզավիսիմայա գազետայի»-ի թղթակցին հայտարարեց, որ «Թուրքմանբաշին իր մյուս պարտապանների նկատմամբ այդքան խիստ չէ: Օրինակ, Ուկրաինայի նկատմամբ, որին այժմ գազ է վաճառում»: «Իսկ մեր դեպքում սկզբունքայնություն է ցուցաբերում, պահանջելով Աշխաբադի համար ոչ այնքան մեծ գումարը: Պարզ է, որ տվյալ դեպքում դա ահազանգ է ուղղված մեր ղեկավարությանը, որպեսզի ստիպի նրան զիջումներիգնալ»,- հայտարարել է աղբյուրը:

Հեյդար Ալիեւը եւ Սափարմուրադ Նիյազովը կփորձեն կանխել սպասվող սկանդալը անձնական հանդիպման ժամանակ: Այն պետք է տեղի ունենա Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչպաշտոնական հանդիպման ժամանակ օգոստոսի 1-3-ը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---