Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ստվերային բյուջեի առկայության մեջ15 հոկտեմբերի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բյուջեն պետք է կազմի $5-6 մլրդ ներկայիս $2,5 մլրդ-ի փոխարեն: Այդ մասին հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ՀԱԿ ցույցի ժամանակ` հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները երկու բյուջե ունեն` «պաշտոնապես հայտարարվածը և այն մեկը, որը հայտնվում է նրանց գրպանում», իսկ Հայաստանի քաղաքացիների միջին աշխատավարձը պետք է երկու անգամ շատ լինի ներկայիս սահմանած չափից: Նա անդրադարձել է նաև ռուսական ամսագրերում Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցանկի հրապարակմանը: «Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն արդեն բազմիցս դատվել են հայկական թերթերի հետ, դե թող փորձվեն դատի տալ ռուսական լրատվամիջոցներին»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` խոստանալով իր խոսքերը հետ վերցնել, եթե Հայաստանի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում գոնե մեկ ՀԱԿ անդամ հայտնվի: Երկրում իշխանափոխությունից հետո, Հայաստանի նախկին նախագահի խոսքով, ՀԱԿ նպատակը կդառնա սեփական համոզմունքների իրագործումը, այլ ոչ թե իշխանության գրավումը: «Այն ամենը, ինչ գողացվել է ժողովրդից, նրան կվերադարձվի օրինական ճանապարհով»,- խոստացել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցույցին մոտ հազար հոգի էր հավաքվել, իսկ ավարտին ՀԱԿ կողմնակիցները երթ կազմակերպեցին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |