ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին

ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին

PanARMENIAN.Net - Այսօր 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հավաքվել են քաղաքական գործիչներ և պատգամավորներ` հարգանքի տուրք մատուցելու համար: Ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի պատգամավորներ, 11 տարի առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը և եղբայրը` Գրետա և Արմեն Սարգսյանները, ոճրագործության օրը սպանված Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը: Ներկաները ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ:

«Նման հանցագործությունները բացառելու համար պետք է ամբողջությամբ բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ես կարծում եմ, որ այս ոճիրը կազմակերպվել է արտաքին ուժերի կողմից, իսկ թե ով է այստեղ աջակցել նրանք, արդեն այլ հարց է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---