Ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմն առաջացել են կեղծ հավասարություն պահպանելու հետևանքով, որը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ում

Ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմն առաջացել են կեղծ հավասարություն պահպանելու հետևանքով, որը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ում

PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակները մենք ԵԱՀԿ ՄԽ բառապաշարի մեջ նկատում ենք բացասական գնահատականներ: Խոսելով նույն տեղի մասին` նրանք օգտագործում են Ստեփանակերտ, Խանքենդի անվանումները: Ես ճիշտ կհամարեի, որ հայկական կողմը պահանջեր, որ եթե նրանք այդպես են գրում, ապա նրանք պարտավոր են գրել նաև Լաչին/Բերդաձոր, Քելբաջար/Քարվաճար: Իսկ եթե նրանք գրում են Գերանբոյ Շահումյանի փոխարեն, ապա հանուն հավասարության թող գրեն երկու անվանումները»,- լրագրողներին Երևանում ասել է ՀՅ Դաշնակցություն բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմն առաջացել են կեղծ հավասարություն պահպանելու հետևանքով, որը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ում և շարունակվում է միջազգային կազմակերպություններում: «Այսպես կոչված հավասարություն պահպանելու դեպքում կիրառվում են երկակի չափանիշներ, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---