ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ, ՛՛ԱՐՄԵՆԹԵԼԸ ՛՛ԳՆԵԼ Է ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - . Գովազդի ասոցիացիայի փոխ-նախագահ Արմեն Սիմոնյանը, այսօր, լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում, հայտարարեց, որ այժմ անցկացվող ՛՛ԱրմենԹելի գովազդային արշավը կոռեկտ չէ եւ հակասում է էթիկայի կանոններին: Նրա խոսքերով, համարյա բոլոր հանրապետության հասարակական-քաղաքական թերթերում զետեղված հեռահաղորդակցման մենատեր հանդիսացող ընկերության գովազդը ունեցել է մեկ նպատակ` Հայաստանի մամուլը ՛՛ընտելացնել՛՛ եւ ստիպել նրան ձեռնպահ մնալ ՛՛ԱրմենԹելի՛՛ վերաբերյալ քննադատական հոդվածներից: Որպես իր խոսքերի ապացուըց, նա նշեց այն փաստը, որ հայկական լրատվական միջոցները, որոնք մինչեւ վերջերս ակտիվ քննադատում էին ՛՛ԱրմենԹելի՛՛ գործունեությունը, առժանի հետաքրքրություն չցուցաբերեցին րոպեավարձի կարգի ընդունման վերաբերյալ: Ավելին, Սիմոնյանի խոսքերով, լավ վճարված գովազդը հրատարակած ոչ մի մամուլի միջոց չի ցանկանում նկատել ՛՛Արմենթելի՛՛ եւ երեւանյան ՛՛ՎեստՍոֆտ՛՛ ընկերության միջեւ աճող կոնֆլիկտը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---