«Ժառանգություն». Իշխող կոալիցիան պատասխանատվություն է կրելու ԼՂՀ ճանաչման ձախողման հետևանքների համար

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այդ մասին ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբհայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը: «Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց: Այսօր էլ դեռ ուշ չէր կատարել Արցախի Հանրապետության ճանաչման քայլ: Մենք ակնկալում էինք, որ իշխանությունները կգիտակցեն, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում և Արցախի ճանաչման հարցը հետզհետե ավելի է դժվարանում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է. եթե կառավարող կոալիցիան պատրաստակամություն հայտներ մտցնել օրինագիծը խորհրդարանի մեծ օրակարգ` հարմար պահին համատեղ որոշմամբ քվեարկության դնելու հեռանկարով, ապա կուսակցությունը պատրաստ էր անգամ չդնել օրինագիծը քվեարկության:

«Մենք հայտարարում ենք, որ վարչակարգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման այսօրվա տապալման բոլոր բացասական հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դրա ղեկավարների և նրա կամքը կատարող կոալիցիայի վրա»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---