Ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրենը

Ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրենը

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով (Անձի հարկադրում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն կամ համասեռամոլության` շանտաժի, ոչնչացման, վնասելու կամ ունեցվածքը բռնագրավելու սպառնալիքի միջոցով` օգտագործելով տուժածի նյութական կամ այլ կախվածությունը): Գործի վարույթն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայությունը:

Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչներին, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, անչափահասներին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն և համասեռամոլության:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---