«ՄԵԴԻԱՄԱՔՍ»-ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՆԱԴՈԼՈՒ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - 14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մեդիամաքսը» այսօր դառձավ առաջին հայկական լրատվական գործակալությունը, որը համագործակցության համաձայնագիր կնքեց թուրքական խոշորագույն «Անադոլու» լրատվական գործակալության հետ:

Ըստ համաձայնագրի, Անատոլիական գործակալությունը այսօրվանից դառձավ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի բաժանորդը եւ պարբերաբար լրատվություն կստանա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը «հայ-թուրքական փոխշահավետ համագործակցության լավ օրինակ կդառնա»:

1920 թ-ի ապրիլի 6-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ ստեղծված «Անադոլու» լրատվական գործակալությունը այսօր Թուրքիայի առաջատար եւ տարածաշրջանի խոշորագույն գործակալություններից մեկն է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---