ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - 14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երկուշաբթի օրը Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի երկխոսությունը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Եվրամիության մամլո ծառայությունում, Եվրամիության խորհրդի բանաձեւը ողջունում է ապրիլի 3-6 Ֆլորիդայում կայացած Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը եւ հունիսին նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը: Եվրամիությունը, նշվում է բանաձեւում, լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---