ԲՈՒՇԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԵԼ Է «ՉԱՓԱԶԱՆՑ ՋԵՐՄ» ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - 14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցել է «չափազանց ջերմ» մթնոլորտում:

Ինչպես այսօր հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, այս մասին հայտարարել է Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, որը ցանկացել է անհայտ մնալ:

Սկզբում Ջ. Բուշը ընդունել է Ռոբերտ Քոչարյանին, այնուհետեւ` Հեյդար Ալիեւին:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Ջ. Բուշը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը ուղղված նախագահների ջանքերին: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ չնայած Ֆլորիդայում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, վերջնական խաղաղության ձեռք բերման համար դեռ բավական ջանքեր կպահանջվեն:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Ջ. Բուշի հանդիպումներին մասնակցել են փոխնախագահ Դիք Չեյնին, պետքարտուղար Քոլին Փաուելլը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Կոնդոլիզա Ռայսը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---