Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը, վստահ է հայ փորձագետը

Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը, վստահ է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, Դովիլի հայտարարության մեջ նշվում է ղարաբաղյան կարգավորմանը բոլոր կողմերի մասնակցության և խաղաղ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը: Ըստ Բեքարյանի, հայ բանակցողները ազնիվ են հանրության առջև, իսկ ադրբեջանական կողմն երկար ժամանակ «խեղաթյուրված պատկեր» էր ներկայացնում:

«Եթե միջնորդներն իրոք նույնքան վճռական են և միասնական կարգավորման ժամկետների հարցում, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն, անկախ բարդություններից, ստիպված է լինելու կատարել նախօրեին ընդունված հայտարարության դրույթները: Իսկ եթե նա չկատարի, դա շատ կբարդացնի նրա վիճակը»,-ասել է փորձագետը:

4  27.05.11 - Կարեն Բեքարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---