Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների անցկացումը համարում է առկա խնդիրների լուծման միակ միջոցը

Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների անցկացումը համարում է առկա խնդիրների լուծման միակ միջոցը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները համարում է երկրում առկա խնդիրների լուծման միակ միջոցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ եթե իշխանությունները շարունակեն ընթանալ ռեալիզմի ուղիով, կհասկանան, որ արտահերթ ընտրությունները միակ ելքն են, և դա հնարավորություն կտա հաղթահարել քաղաքական և համակարգային ճգնաժամը»,- ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ չի հավատում, որ իշխանությունը կարող է այլ որոշում գտնել երկրում առկա խնդիրների լուծման համար բացի արտահերթ ընտրությունները: Ինչ վերաբերվում է իշխանությունների և ՀԱԿ փոխզիջմանը երկխոսության ժամանակ, ապա, Փաշինյանի խոսքերով, երկխոսությունն անպայմանորեն չի ենթադրում զիջումներ: Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ որոշիչ է կողմերի հարաբերակցությունը, մասնավորապես, ժողովրդի կողմից աջակցությունը, և որ իշխանությունները, ի տարբերություն ՀԱԿ-ի, այն չեն վայելում:

6  02.06.11 - Նիկոլ Փաշինյանի մալո ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---