Ծիծաղելի է խոսել Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին, կարծում է Գալուստ Սահակյանը

Ծիծաղելի է խոսել Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին, կարծում է Գալուստ Սահակյանը

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացառել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: «Ծիծաղելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Դրա համար քաղաքական նախադրյալներ չկան»,- նշել է:

Նրա խոսքերով, իշխանությունները պատրաստ են ՀԱԿ-ի հետ քննարկել երկրում առկա խնդիրները, ինչպես նաև հերթական ընտրություններին պատրաստվելը, բայց արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է: Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցին ՀԱԿ հանրահավաքների վերսկսման և ժողովրդական զանգվածները փողոցներ դուրս բերելու վերաբերյալ հարցին իշխանությունների հետ բանակցությունների տապալման դեպքում: «Եթե կարողանային, կանեին»,- ասել է նա:

Նա նշել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև ոչ մի գաղտնի բանակցություն չի ընթացել:

4  06.06.11 - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---