Հայաստանի նախագահը Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ զրուցել է Հայաստան-ԵՄ համագործակցությունից 14 հունիսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին: Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արևելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների միջև առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարևորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և զարգացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների աշխատակիցների համար ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը Նա հավելել է, որ ՌԴ–ն միշտ պատրաստ է քննարկել Երևանին մտահոգող հարցերը Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին Ըստ նրա, «ՀԱՊԿ-ի ներուժի հզորացման աշխատանքները համակարգված առաջ են գնում՝ թողնելով հետևում Երևանին» |