Վլադիմիր Լիտվինը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարում 12 հուլիսի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի ղեկավարը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով Նախագահ Սարգսյանին, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության և հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն փոխգործակցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաև երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան ՄԻՊ․ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատի հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը Նա ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ ԱԺ պատգամավորները Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Սփեյսին կրկնակի Օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին |