ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է, ԱՍԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - 20.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Թույլ տվեք Արցախի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 9-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ-ում ժողովրդավարության խորացման գործընթացը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական դժվարագույն խնդիրների իրագործումը երաշխիք են ԼՂՀ-ում նույն գործընթացների հաջող զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական իրադրության կայունացումը եւ տնտեսական դաշտում բարենպաստ պայմանների ստեղծումը հույս են ներշնչում լավատեսորեն գնահատել տեսանելի ապագան: Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը գալիք մեր հաջողությունների գրավականն է:

Կրկին անգամ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ այն բոլոր ծրագրերի իրագործումը, որ նախանշել են ՀՀ իշխանությունները»,- ասված է ուղերձում: --0--
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---