Ֆրանկոֆոն ընտանիքի վեհաժողովին Հայաստանն ակնկալում է ստանալ լիիրավ անդամի կարգավիճակ

Ֆրանկոֆոն ընտանիքի վեհաժողովին Հայաստանն ակնկալում է ստանալ լիիրավ անդամի կարգավիճակ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստին և ողջունել միջոցառմանը ներկա 50 երկրից ժամանած ավելի քան 350 պատվիրակներին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։

Ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին` հայ ժողովրդի և Երևանի մասին իր ելույթում հնչեցրած ջերմ խոսքերի համար` նշելով, որ հաճելի է այսքան երկրների պատվիրակների միասին տեսնել Երևանում:

«Վերջին շաբաթները Հայաստանի համար դարձան իսկական ֆրանսիական ամիս: Ֆրանսիայի նախագահի բացառիկ պետական այցը Հայաստան նշանավորվեց մեր հարաբերությունների նոր բարձրագույն փուլով։ Այդ այցն իր բովանդակությամբ էլ ավելի ամրապնդեց մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը»,- նշեց նախագահը։

Հայաստանը երեք տարի առաջ դարձավ ֆրանկոֆոն ընտանիքի մաս` Կազմակերպության ասոցացված անդամ։ Ըստ Սերժ Սարգսյանի` Հայաստանը գալիք գագաթաժողովին ակնկալում է ստանալ արդեն լիիրավ անդամի կարգավիճակ: «Հայաստանն առաջատարներից մեկն է Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպված միջոցառումների թվով, որոնք անցկացվում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մեր հանրապետության մնացած տարածքներում: Համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հետ հաստատվել են շուրջ երեսուն ուղղակի կապեր` չհաշված Ֆրանկոֆոնիայի մնացած երկրները: Այդ շփումն ու կապերն ինքնին տեղական ինքնակառավարման մարմինների մի յուրահատուկ ասամբլեա է»,- ավելացրեց նախագահը և կրկին ողջունեց ու շնորհակալություն հայտնեց` Երևանը Գլխավոր ասամբլեայի անցկացնելու վայր ընտրելու կապակցությամբ։

6  26.10.11 - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն մասնակցեցին ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր համաժողովին
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---