ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

PanARMENIAN.Net - 15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման, որը ներկայումս իր հանգիստն է անցկացնում Ղրիմում, կմասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սիմֆերոպոլում նախատեսված հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին այսօր հաղորդել է ՐԻԱ-Նովոստին:

Վերջին ժամանակներում Ուկրաինան բազմիցս հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնելու իր պատրաստակամության մասին: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք ընդունել նրանց Յալթայում»: Այս տարվա մայիսին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել էր Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Տկաչը: 2000 թվականի մայիսին Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համապատասխան ցանկության դեպքում Ուկրաինան պատրաստ է ոչ միայն ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցներին, այլեւ պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով խաղաղարար զորախմբի ձեւավորմանը:

«Ուզում եմ ընդգծել, որ կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը անմիջականորեն շաղկապվում է Ուկրաինայի անվտանգության շահերին», - հայտարարել էր Ուկրաինայի փոխարտգործնախարը: --0--
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---